Կվիտովան՝ «WTA Elite Trophy» մրցաշարի հաղթող
Չեխ թենիսիստուհի Պետրա Կվիտովան նվաճեց չինական Չժուհայում ընթացող «WTA Elite Trophy» մրցաշարի հաղթողի կոչումը՝ ուկրաինուհի Էլինա Սվիտոլինային հաղթելով 6։4, 6։2 հաշվով։
Ընթացիկ մրցաշրջանում Էլինան արդեն 4-րդ անգամ է զիջում Կվիտովային, և նախորդ պարտությունները, ինչպես երևում է, լրջորեն հարվածել էին ուկրաինացի թենիսիստուհուն։ Այս հանդիպումը, սակայն, յուրահատուկ էր, քանզի աղջիկները մրցում էին եզրափակչում, բացի այդ, խաղին մոտեցել էին տարբեր մարզավիճակներում։ Պետրան, ով մրցաշրջանի երկրորդ կեսում լրջորեն ավելացրել էր, վերջնամասում փոքր-ինչ թուլացավ ու չկարողացավ հայտնվել Սինգապուրում կայացած ամփոփիչ մրցաշարի մասնակիցների շարքում, իսկ Էլինան, ընդհակառակը, սեպտեմբերից որակյալ խաղ է ցուցադրում և ավելացնում խաղից խաղ։ Այս մասին հայտնում է isport.ua-ն։
Այդուհանդերձ, Չժուհայի մրցաշարում Պետրան վստահորեն հասավ եզրափակիչ՝ պարտություն չկրելով ոչ մի սեթում, մինչդեռ ուկրաինուհին կիսաեզրափակչում կամային հաղթանակ տոնեց Յոաննա Կոնտայի նկատմամբ։
Եզրափակչում Սվիտոլինան բավական վստահ մեկնարկեց։ Պետրան հաճախ էր սխալվում, ինչը բնորոշ է նրան, իսկ Էլինան լիարժեք օգտվում էր նրա սխալներից։ Դա, սակայն, երկար չտևեց։ Արդեն 4։1 հաշվի ժամանակ Պետրան կարողացավ լիովին շրջել խաղը, նրա հետ միասին՝ նաև կոչման ճակատագիրը։ Ուիմբլդոնի կրկնակի հաղթողն ավելի հաճախ էր հասնում նպատակակետին և սկսեց ավելի ուժեղ հարվածներ հասցնել։ Եվ հենց այդ որակի շնորհիվ էր Կվիտովան նախորդ 3 խաղում հաղթել Սվիտոլինային։ Վերջինս, ի դեպ, այս խաղում նաև ոտքի վնասվածք ստացավ, բայց բժիշկների օգնությամբ կարողացավ ավարտել հանդիպումը։
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում