Հայաստանի ազգային հավաքականն սկսել է հավաքը
Նոյեմբերի 11-ին, ժամը 21:00-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա աշխարհի 2018 թ. ֆուտբոլի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Չեռնոգորիա հանդիպումը:
Նախապատրաստվելով այդ խաղին՝ Հայաստանի ազգային հավաքականը երեկ սկսեց մարզական հավաքը ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում: Առաջին մարզմանը մասնակցել են ստորև նշված ֆուտբոլիստները։ Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։
Դարպասապահներ
Արսեն Բեգլարյան, «Ալաշկերտ»
Անատոլի Այվազով, «Շիրակ»
Գրիգոր Մելիքսեթյան, «Գանձասար-Կապան»
Պաշտպաններ
Լևոն Հայրապետյան, «Փայքան», Իրան
Հրայր Մկոյան, «Էսթեղլալ», Իրան
Վարազդատ Հարոյան, «Փադիդե», Իրան
Արտակ Եդիգարյան, «Ալաշկերտ»
Կամո Հովհաննիսյան, «Փյունիկ»
Արթուր Քարտաշյան, «Փյունիկ»
Սերոբ Գրիգորյան, «Փյունիկ»
Կիսապաշտպաններ
Մարկոս Պիզելլի, «Ալ Ֆուջեյրա», ԱՄԷ
Գոռ Մալաքյան, «Ստալ», Ուկրաինա
Էդգար Մալաքյան, «Ստալ», Ուկրաինա
Արտակ Գրիգորյան, «Ալաշկերտ»
Կարեն Մուրադյան, «Ալաշկերտ»
Դավիթ Հակոբյան, «Շիրակ»
Հարձակվողներ
Արթուր Սարկիսով, «Մորդովիա», Ռուսաստան
Վարդան Պողոսյան, «Փյունիկ»
Գեղամ Կադիմյանը չի մասնակցել մարզմանը, քանի որ նոր էր ժամանել Երևան։ Ռուսլան Կորյանը նույնպես երեկ ավելի ուշ միացավ թիմին։ Դավիթ Մանոյանը, Տարոն Ոսկանյանը և Հենրիխ Մխիթարյանը հավաքականի ճամբար կժամանեն նոյեմբերի 7-ին, իսկ Գևորգ Ղազարյանը՝ նոյեմբերի 8-ին: Նախապես հրավիրված ֆուտբոլիստներից Պետրոս Ավետիսյանը չի միացել հավաքականին վնասվածքի պատճառով:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում