Հայաստանի Մ-17 հավաքականը հաղթել է Իսլանդիային թիմին
Երեկ Իսրայելի Շեֆայիմ քաղաքի սզգային հավաքականների մարզումային կենտրոնում կայացել է Եվրոպայի մինչև 17 տարեկանների 2017 թ. առաջնության ընտրական փուլի 12-րդ խմբի մրցաշարի երրորդ տուրի հանդիպումը Հայաստանի և Իսլանդիայի մինչև 17 տարեկանների հավաքականների միջև: 19-րդ րոպեին Մարտին Գրիգորյանն առաջ է մղել Հայաստանի հավաքականին: 25-րդ րոպեին Ագուստ Հլինսոնը հավասարեցրել է հաշիվը: 36-րդ րոպեին Գերման Կուրբաշյանը հստակորեն իրացրել է 11 մետրանոցը՝ կրկին առաջ մղելով մեր հավաքականին, իսկ 63-րդ րոպեին նույն Կուրբաշյանը հաշիվը դարձրել է 3:1: 80-րդ րոպեին Լարուս Բյոռնսոնը հաշիվը դարձրել է 3:2: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։
Այսպիսով՝ մեր հավաքականը, ընդհանուր առմամբ, վաստակեց 4 միավոր: Մեր թիմը խմբում գրավեց երրորդ տեղը և, ընդգրկվելով մրցաշարի որակավորման փուլի բոլոր 13 խմբերում երրորդ տեղ գրաված լավագույն 5 թիմերի շարքում, դուրս եկավ հաջորդ՝ էլիտ ռաունդ։
Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը հանդես եկավ հետևյալ կազմով՝
12. Նարեկ Հովհաննիսյան, 7. Մարտին Գրիգորյան, (3. Դավիթ Սարգսյան), 8. Արսեն Եղիազարյան (ա), 10. Ժիրայր Շաղոյան (6. Ռաֆիկ Միսակյան, 74), 11. Էրիկ Ավետիսյան, 13. Կարեն Հովհաննիսյան, 14. Արսեն Սարգսյան, 15. Գերման Կուրբաշյան, (4. Տիգրան Այունց, 65), 16. Ազատ Հարությունյան, 17. Արամ Խամոյան, 18. Էրիկ Ազիզյան։
Գլխավոր մարզիչ՝ Արթուր Ոսկանյան
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում