Հայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա և կհասնի +24-ի. «Հիդրոմետ»
Նոյեմբերի 10-ից օդային հոսանքները Հայաստան փչելու են անմիջապես Աֆրիկայից, ինչի արդյունքում Սյունիքի հովիտներում ջերմաստիճանը կհասնի +20…+24, Տավուշի ցածրադիր գոտում +17…+20, իսկ Արարատյան դաշտում ու Երևանում +16…+17: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
Բայց մինչ այդ, «Հիդրոմետ»-ից հայտնում են, որ հանրապետության տարածքում նոյեմբերի 7-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 8-9-ին կբարձրանա 1-2 աստիճանով:
Երևանում նույնպես նոյեմբերի 7-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: