Մինչև երեք հազար որակյալ կադրերի պակաս կա Հայաստանի ՏՀՏ ոլորտում . Հ. Մուսայելյան
Հայաստանում տեղեկատվության և հաղորդակցման տեխնոլոգիաների ոլորտի զարգացման ամենամեծ խոչընդոտն ու մարտահրավերը որակյալ կադրերի պակասն է,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Սինոփսիս Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն, ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի մրցանակաբաշխության գործադիր խորհրդի նախագահ Հովիկ Մուսայելյանը:
Տարբեր հաշվարկներով՝ այսօր մինչև երեք հազար որակյալ կադրերի պակաս կա Հայաստանում: Մուսայելյանը հավատացնում էր, որ անգամ տասնապատիկ ավել որակյալ կադրեր լինեն ՏՀՏ աշխատաշուկայում, ապա բոլորն էլ պահանջարկված կլինեն մասնավոր սեկտորում:
«Սա նշանակում է, որ մեր գերխնդիրը որակյալ կադրեր պատրաստելն է, որոց մենք պետք է պատրաստենք դպրոցից, ոչ թե միայն բուհերում: Բուհերը պետք է համալրված լինեն բավական խելացի, ստեղծագործ և բարձր գիտելիքներ ունեցող դպրոցի շրջանավարտներով, որպեսզի, այնտեղ էլ իրենց գիտելիքները խորացնելով՝ ավարտեն և պահանջարկված լինեն»,-մասնամասնեց Մուսայելյանը:
Նրա խոսքով՝ այսօր ՏՀՏ մասնագիտություններով բուհերն ավարտողների մոտավորապես տասը տոկոսն է անմիջապես պահանջարկված, և դա՝ որովհետև բուհերի և մասնավոր ընկերությունների մեջ անջրպետ կա:
«Պատահական չէ, որ նախորդ տարվանից հանրապետության արդեն տասը ավագ դպրոցում «Միկրոէլեկտրոնիկա», «ՏՏ» և «Հեռահաղորդակցության հիմունքներ» առարկաները դարձան պարտադիր: Կարծում ենք, որ մինչև 2023 թվականը հնարավոր է այս առարկաների դասավանդումն իրականացնել ՀՀ բոլոր 105 ավագ դպրոցներում: Խնդիրն իհարկե միայն սրանով չի լուծվվի՝ պետք է նաև ձեռներեցույթուն դասավանդվի, որպեսզի աշակերտներն ու ուսանողները ուղղորդվեն դեպի ՏՀՏ ձեռներեցության ոլորտ»,-հավելեց «Սինոփսիս Արմենիա» ընկերության գործադիր տնօրենը:
Հարակից հրապարակումներ`
- ՏՏ ոլորտում պատերազմող երկրներն են Չինաստանը, Ռուսաստանն ու ԱՄՆ-ը. Լուի Պուզեն
- Ինտերնետի կնքահայրերից մեկը՝ Լուի Պուզենը Հայաստանում է
- Հինգ ավագ դպրոցներում կդասավանդվեն «Միկրոէլեկտրոնիկա», «ՏՏ» և «Հեռահաղորդակցության հիմունքներ»
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան