Մարրեյ. «Ուզում եմ վայելել աշխարհի թիվ 1 ռակետի կարգավիճակը»
Աշխարհի նորընծա թիվ 1 ռակետ Էնդի Մարրեյը, ինչպես տեղեկացնում է isport.ua-ն, շփվել է «Tennis World USA»-ի լրագրողների հետ։ Հիշեցնենք, որ Մարրեյը փարիզյան «Մաստերսի» եզրափակչում 6։3, 6։7, 6։4 հաշվով հաղթել է Ջոն Իսներին։ Դա բրիտանացու համար 43-րդ կոչումն էր իր կարիերայում։ Մարրայը նաև «ATP-1000» մրցաշարքի 14-ակի հաղթող դարձավ։
«Երբեմն, երբ ավելի մեծ բանի եք հասնում, դատարկված եք զգում ձեզ։ Այսօրվա խաղից առաջ ես նյարդայնանում էի և ուրախ եմ այդ զգացման համար։
Ապագայի պլանների մասի՞ն։ Ես իմ թիմի հետ կկազմեմ հաջորդ տարվա մեկնարկային մասի գրաֆիկը։ Իմ առջև նպատակներ կդնեմ մինչև մարտ, որովհետև պարզել եմ, որ իմ խաղը լավ է ստացվում, երբ կարճաժամկետ կողմնորոշիչ ունեմ։ Կուզեի հաղթել Ավստրալիայի բաց առաջնությունում։
Հիմա ուզում եմ վայելել աշխարհի թիվ 1 ռակետի կարգավիճակը, որովհետև այն կարող է ընդամենը մեկ շաբաթ տևել»,- հայտարարել է Մարրեյը։