Պոչետտինո. «3 պաշտպանով խաղացինք ոչ այնպես, ինչպես «Չելսին» է գործում»
«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետտինոն կիսվել է «Արսենալի» հետ Անգլիայի առաջնության 11-րդ տուրի խաղից ստացած տպավորություններով։
«Ես շատ գոհ եմ թիմի խաղից։ Ժամանակակից ֆուտբոլում պետք է ճկուն լինել և խաղային տարբերակներ փնտրել։ Դժվար է ասել, թե ով էր ավելի շատ արժանի հաղթանակի։ Մենք պարզապես ուրախ ենք։ Դա բարդ խաղ էր մեզ համար, ուստի ես ուրախ եմ, որ կարողացանք ոչ-ոքի խաղալ։
Քեյնի խաղադաշտ մտնելն արկածախնդրություն չէր, մենք նրա վիճակն ամեն օր ենք գնահատել։ Դեմբելեի՞ խաղը։ Նա հանճար է։
Արդյոք «Չելսին» ազդել է մեր՝ 3 պաշտպանով խաղի վրա։ Եթե դուք հիշում եք, մենք անցած մրցաշրջանում էլ ենք այսպես խաղացել։ 3 պաշտպանով խաղացինք ոչ այնպես, ինչպես «Չելսին» է գործում։ Յուրաքանչյուր թիմ իր համակարգն ունի»,- Պոչետտինոյի խոսքերը մեջբերել է sports.ru-ն։
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում