Պորոշենկոն պատրաստ է ընդունել Սաակաշվիլիի հրաժարականը
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն պատրաստ է ստորագրել Միխեիլ Սաակաշվիլու՝ Օդեսայի նահանգապետի պաշտոնից ազատելու հրամանագիրը, եթե համապատասխան որոշում կայացնի կառավարությունը: Ռիա նովոստիի հաղորդմամբ, այս մասին գրված է երկրի ղեկավարի մամուլի ծառայության թվիթերյան էջում:
Միաժամանակ մամուլի ծառայությունը նշել է, որ վերլուծելու է նահանգապետի ազատման «իրական պատճառները»:
Այսօր Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է նահանգապետի պաշտոնից հրաժարական տալու մտադրության մասին, ինչին պատճառ է նշել իշխանությունների՝ կոռուպցիայի դեմ պայքարելու չկամությունը: Նա նաև մեղադրել է Պորոշենկոյին շրջանում հանցագործ «կլանի» հովանավորչության մեջ:
Ուկրաինական օրենսդրության համաձայն, նահանագապետի հրաժարականը պետք է հաստատի երկրի ղեկավարը:
unn.com-ը, հղում անելով նախագահական նստավայրում իր աղբյուրներին, գրել է, որ Սաակաշվիլին գիտեր, որ առաջիկա օրերին պատրաստվում է իր հրաժարականը, այդ պատճառով որոշել է առաջինն ինքը հայտարարել հրաժարականի մասին, որպեսզի «ավելի շատ ուշադրության հրավիրի և ամեն ինչ շուռ տա այնպես, ինչպես իրեն է հարմար»:
Միխեիլ Սաակաշվիլին Օդեսայի նահանգապետ է նշանակվել 2015 թվականի մայիսի 30-ին: Նախաձեռնությունը եղել է Պորոշենկոյինը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան