«Ռեալը» կերկարաձգի պայմանագիրը Ռոնալդուի հետ
«Ռեալի» հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն այսօր կերկարաձգի պայմանագիրն ակումբի հետ։ Ինչպես տեղեկացնում է football.ua-ն, Քրիշտիանուն նոյեմբերի 7-ին իր ստորագրությունը կդնի նոր փաստաթղթի տակ։
Նոր համաձայնագիրն ուժի մեջ կլինի մինչև 2021 թ., իսկ միջոցառմանը կմասնակցի նաև «Արքայական ակումբի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը։
Այսպիսով՝ պայմանագրի ժամկետի ավարտին Քրիշտիանու Ռոնալդուն կլինի 36 տարեկան։
Նշենք, որ երեկ «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը, իր հերթին, հայտարարել է, որ պորտուգալացի ֆուտբոլիստը կարիերան պետք է ավարտի Մադրիդում։
«Ես երջանիկ եմ։ Ռոնալդուն կարիերան պետք է ավարտի «Ռեալում»,- նշել է գլխավոր մարզիչը։- Քրիշտիանուն յուրահատուկ ֆուտբոլիստ է։ Այն, ինչ նա արել է «Ռեալում» ու շարունակում է անել, անհավանական է։ Նա երազում է կարիերան ավարտել «Ռեալում», ուստի մենք երջանիկ ենք, որ Ռոնալդուն կերկարաձգի պայմանագիրն ու խաղակոշիկները մեխից կկախի մեր ակումբում, ինչպես ես արեցի ժամանակին»։
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում