Սուրեն Կարայանը չի բացառում, որ 2017 թվականին Հայաստանի տնտեսական աճն ավելի մեծ կլինի
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը չի բացառում, որ 2017թ. Հայաստանի տնտեսական աճն ավելի մեծ կլինի, քան պետական բյուջեի նախագծում կանխատեսված 3.2 տոկոսն է: Այս մասին այսօր Ազգային ժողովում ՀՀ 2017թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց նախարարը՝ պատասխանելով ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի հարցին:
«Ես չեմ բացառում, որ հաջորդ տարի տնտեսական աճը մեր բոլոր միջոցառումների արդյունքում ավելին լինի, քան 3.2 տոկոսը: Հաշվարկները ցույց են տալիս, որ հաջորդ տարի ակնկալվող աճը 3.2 տոկոս է՝ հաշվի առնելով այսօր առկա միջավայրը, բայց հնարավոր է ավելին լինի»,- նշեց Սուրեն Կարայանը:
Ինչ վերաբերում է ներդրումները խթանելու վերաբերյալ պատգամավորի հարցին, նախարարն ասաց, որ բոլոր այն միջոցառումները, որոնք իրականացնելու է կառավարությունը, հանգեցնելու են նաև ներդրումների աճի:
«Մենք մեծացնելու ենք Հայաստանի գրավչությունը՝ որպես ներդրումային բարենպաստ միջավայր, վերացնելու ենք բոլոր վարչարարական խոչընդոտները, ստեղծելու ենք ինստիտուցիոնալ համակարգեր, որպեսզի մեծացնենք ներդրումները, կստեղծենք շատ նպաստավոր ու գրավիչ ներդրումային դաշտ, և ակտիվ աշխատանք կտանենք, որ այն գովազդվի ողջ աշխարհով մեկ, ակտիվ կաշխատենք մեր այն գործընկերների հետ, ումից ակնկալում ենք ներդրումների իրականացում Հայաստանում: Դժվար է կանխատեսել, թե ինչ ներդրումային հոսք կլինի, բայց բոլոր անհրաժեշտ քայլերը կառավարության կողմից կիրականացվեն»,- ընդգծեց Սուրեն Կարայանը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին