Տուժող կողմի հետ նախարարի հանդիպումը վրդովեցրել է Շուշանիկ Բախշյանի պաշտպանությանը
Ծննդկան Մերի Մարգարյանի և նրա երեխայի մահվան գործով մեղադրյալ «Շենգավիթ» բժշկական կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգ Շուշանիկ Բախշյանի պաշտպանությունն իրականացնող փաստաբանական խմբին վրդովեցրել է տեղեկությունը, որ Առողջապահության նախարարը հանդիպել է գործով տուժողի իրավահաջորդ Վաղինակ Մարգարյանին:
Այդ մասին Panorama.am-ին փոխանցեց դատարանում Բախշյանի պաշտպանությունն իրականացնող փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը:
Վաղինակ Մարգարյանը, հիշեցնենք, Մերի Մարգարյանի հայրն է և դատարանում տուժողի իրավահաջորդն է:
Սիրունյանի գնահատմամբ՝ դատական քննության ընթացքում դատավարության կողմի հետ հանդիպումը չի բխում արդար դատաքննության շահերից:
Նրա խոսքով, Բախշյանի պաշտպանական թիմը նամակ է ուղարկել առողջապահության նախարար Լևոն Ալթունյանին:
«Ցանկանում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել այն հանգամանքի վրա, որ Մերի Մարգարյանի մահվան վերաբերյալ քրեական գործը այժմ գտնվում է դատաքննության փուլում, ուստի, գտնում եմ, որ դատարանում քննվող գործով կողմերից մեկի հետ քննարկումներ կազմակերպելը չի բխում կողմերի հավասարության սկզբունքից:
Ավելին, հարգելի պարոն նախարար, դատարանում քրեական գործի քննությանը զուգահեռ, գործադիր իշխանության մարմնում, այն էլ՝ այդ մարմնի ղեկավարի մոտ, քննարկումներ կազմակերպելը առհասարակ չի բխում արդարադատության շահերից, ուստի այն գտնում եմ անթույլատրելի», -նամակում նշել են Բախշյանի պաշտպանները:
Նկատենք, որ Մերի Մարգարյանի հայրիկի և Առողջապահության նախարարի միջև տեղի ունեցած հանդիպման մասին ավելի վաղ հայտարարել էին առողջապահության նախարարությունից: ԱՆ-ից նաև ասել էին, որ նախարարը ծրագրում է հանդիպումներ ունենալ նաև այս տարի մահացած մյուս երկու ծննդկանի հարազատների հետ:
Նշենք նաև, որ Մերի Մարգարյանի գործով ամբաստանյալ մանկաբարձ-գինեկոլոգ Շուշանիկ Բախշյանը այժմ շարունակում է աշխատել «Շենգավիթ» բժշկական կենտրոնում և նրա նկատմամբ որպես միակ խափանման միջոց ընտրվել է ստորագրությունը՝ չբացակայելու մասին:
Հարակից հրապարակումներ`
- Առողջապահության փոխնախարար. Յուրաքանչյուր ծննդկանի մահ մեզ համար անձնական տրագեդիա է
- Ինչո՞ւ Մերի Մարգարյանին կեսարյան հատում չեն արել «Շենգավիթ»-ում
- Դատարանում ներկայացված փաստաթղթերով կասկածի տակ դրվեց Շուշանիկ Բախշյանի մասնագիտացումը
- Շուշանիկ Բախշյանը օգնության հասավ դատավորին
- Մերի Մարգարյանի մայրը խնդրել է խստորեն պատժել Շուշանիկ Բախշյանին
- «Աղջիկս ֆանտաստիկ ձևով էր վստահում Շուշանիկ Բախշյանին». Ցուցմունք
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին