Տրետյակովյան պատկերասրահում Այվազովսկու ցուցահանդեսն ունեցել է շուրջ կես միլիոն այցելու
Մոսկվայի Տրետյակովյան պետական պատկերասրահն իրականացնելու է նկարիչ Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակին նվիրված ցուցահանդեսի տոմսերի լրացուցիչ վաճառք: Ինտերֆաքսի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել են թանգարանի մամուլի ծառայությունից:
«Նոյեմբերի 14-ին մենք կառաջարկենք երեկոյան սեանսի տոմսեր նոյեմբերի 17-20-ի համար»,- հայտնել են մամուլի ծառայությունից:
Ցուցահանդեսի վերջին օրերին թանգարանի աշխատանքային ժամերը կերկարացվեն. այն բաց կլինի մինչև 22:30-ը: Ցուցահանդեսը շարունակվելու է մինչև նոյեմբերի 20-ը:
Հովհաննես Այվազովսկու ցուցահանդեսը բացվել է հուլիսի 29-ին: Աղբյուրը հայտնում է, որ ցուցահանդեսն արդեն ունեցել է 480 հազար 393 այցելու:
Ցուցահանդեսում ներկայացված է ավելի քան 200 ցուցանմուշ աշխարհի 17 թանգարանից և 6 մասնավոր հավաքածուից:
Հարակից հրապարակումներ`
- Տրետյակովյան պատկերասրահի աշխատակիցներն ազատվել են աշխատանքից՝ Այվազովսկու ցուցադրության տոմսերը վերավաճառելու կասկածանքով
- Տրետյակովյան պատկերասրահում բացված Այվազովսկու ցուցահանդեսը երկուսուկես ամսում ունեցել է 350 հազար այցելու
- Տրետյակովյան պատկերասրահում Այվազովսկու ցուցահանդեսն արդեն դիտել է 235 հազար մարդ
- Տրետյակովյան պատկերասրահն Այվազովսկու ցուցահանդեսի պատճառով երկարացրել է աշխատանքային ժամերը
- Տրետյակովյան պատկերասրահում Այվազովսկու ցուցահանդեսն մեկ ամսում ունեցել է 150 հազար այցելու
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին