Արա Պուլուզյանը գրավել է առաջին տեղը
Լիտվայում տեղի ունեցած բռնցքամարտի միջազգային մրցաշարում Հայաստանը ներկայացնող Արա Պուլուզյանը գրավել է առաջին տեղը:
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, հայ բռնցքամարտիկը եզրափակչում զգալի առավելության է հասել մրցակցի նկատմամբ և 69 կգ քաշային կարգում կանգնել պատվո հարթակի առաջին աստիճանին:
Հիշեցնենք, որ Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդների հավաքականը շարունակում է ուսումնամարզական հավաք անցկացնել Աբովյանում` նախապատրաստվելով նոյեմբերի 14-27-ը Սանկտ-Պետերբուրգում կայանալիք աշխարհի առաջնությանը: