Լևոն Արոնյանն ու Լիլիթ Մկրտչյանը` Եվրոպայի ակումբային առաջնությունում
Լևոն Արոնյանն ու Լիլիթ Մկրտչյանը մասնակցում են Սերբիայի Նովի Սադ քաղաքում անցկացվող շախմատի Եվրոպայի ակումբային առաջնությանը: Շվեյցարական մրցակարգով անցկացվող մրցաշարում կկայանա 7 տուր: Տղամարդկանց մրցաշարում հայտավորված են 62 թիմ, կանանց մրցապայքարին կմասնակցի 14 թիմ: Այս մասին տեղեկացնում է chessfed.am-ը:
Լևոն Արոնյանը գլխավորում է իտալական «Պադովա» ակումբը: Թիմում ընդգրկված են նաև Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Էթիեն Բաքրոն, Բորիս Գելֆանդը, Պետեր Լեկոն, Ալբերտ Դավիդը, Դանիելե Վոկատուրոն և Դանիիլ Դվիրնին: «Պադովան» իր շախմատիստների միջին վարկանիշով (2718) 3-րդն է ռուսական «Սիբիրից (2745) և մակեդոնական «Ալկալոիդից» (2732) հետո:
Լիլիթ Մկրտչյանը մեդալների համար կպայքարի ռուսական «Յուգրա» թիմի կազմում՝ հանդես գալով 3-րդ խաղատախտակի վրա: Նրա թիմակիցները կլինեն Աննա Ուշենինան, Նատալյա Պոգոնինան, Մարինա Նեչաևան ու Բաիրա Կովանովան: «Յուգրան» իր միջին վարկանիշով (2451) ևս 3-րդն է Մոնտե Կառլոյի թիմից (2547) և Բաթումի ՆՈՆԱ-ից (2454) հետո:
Մրցաշարում տեղի են ունեցել առաջին տուրի հանդիպումները: Արոնյանի «Պադովա» ակումբը 5.5-0.5 հաշվով առավելության է հասել «Էն Պասանտ» ակումբի նկատմամբ: Թիմի առաջատարներ Լևոն Արոնյանն ու Մաքսիմ Վաշիե-Լագրավն առաջին տուրին չեն մասնակցել:
Լիլիթ Մկրտչյանի «Յուգրա» ակումբն առաջին տուրում 3-1 հաշվով հաղթել է «Ֆիշերին», սակայն Մկրտչյանը պարտվել է Օլգա Զիմինային:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում