Նախկին թենիսիստ, այժմ ավտոարշավորդ Դավիթ Նալբանդյանը հրաշքով է փրկվել
Արգենտինահայ ավոարշավորդ Դավիթ Նալբանդյանն «Արգենտինա-ռալլիի» ժամանակ հրաշքով է է փրկվել: Նրա մեքենան մի քանի անգամ շրջվել է և հավաքված երկրպագուներին մի պահ թվացել է, թե Նալբանդյանն այլևս կենդանի չէ:
Ինչպես տեղեկացնում է «Eurosport»-ը, բարեբախտաբար, նրա կյանքին վտանգ չի սպառնացել և նա կարողացել է անվնաս դուրս գալ մեքենայից` ավելի ուշ պատասխանելով նաև լրագրողների հարցերին:
«Ամեն ինչ լավ է: Վտանգավոր ոչինչ տեղի չի ունեցել: Այս մեքենաների անվտանգության համակարգը հիանալի է պատրաստված: Հիմա ես հանգստանում եմ լողավազանում»,- ասել է Նալբանդյանը:
Հիշեցնենք, որ 2002 թ. Դավիթը դարձել է թենիսի Ուիմբլդոնի մրցաշարի եզրափակչի մասնակից: 2013 թ. նա ավարտել է թենիսիստի կարիերան և 3 ամիս հետո սկսել է մասնակցել ավտոարշավների: