Հրանտ Մելքումյանը բավարարվեց 8-րդ տեղով
Գերմանիայում ավարտվեց Բավարիայի բաց առաջնությունը, որին այս տարի մասնակցում էին շուրջ 500 շախմատիստներ, որոնց թվում ` 28 գրոսմայստեր և 12 միջազգային վարպետ: Մրցաշարի մասնակիցների թվում էր Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամ Հրանտ Մելքումյանը: Մրցաշարում Մելքումյանը 9 հնարավորից վաստակեց 7 միավոր և գրավեց 8-րդ հորիզոնականը:
Ինչպես տեղեկացնում է chessfed.am-ը, Բավարիայի բաց առաջնության հաղթող դարձավ Ալեքսանդր Արեշչենկոն, ով 9 հնարավորից վաստակեց 7.5 միավոր: Նույնքան միավոր վաստակած Նիսիպիանու Լիվիու-Դիետերը գրավեց երկրորդ հորիզոնականը, իսկ Նարայանան Գոպալը եզրափակեց լավագույն եռյակը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում