14 տարվա ընթացքում առաջին անգամ Ֆեդերերը լավագույն տասնյակում չէ
Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիան (ATP) հրապարակել է վարկանշային նոր աղյուսակը: Իր կարիերայի ընթացքում առաջին անգամ ցուցակը գլխավորել է բրիտանացի թենիսիստ Էնդի Մարեյը, ով շրջանցել է Նովակ Ջոկովիչին: 29-ամյա թենիսիստը դարձել է ATP-ի պատմության 26-րդ առաջին ռակետը: Այս մասին տեղեկացնում է «Eurosport»-ը:
Լավագույն եռյալը եզրափակում է Սթեն Վավրինկան: Իսկ ահա Ռոջեր Ֆեդերերը 2002 թ. հոկտեմբերից հետո առաջին անգամ լքել է լավագույն տասնյակը և այժմ 14-րդ տեղում է: Շվեյցարացին վնասվածքի պատճառով երկար ժամանակ կորտ դուրս չի եկել: Իսպանացի Ռաֆայել Նադալը 8-րդ տեղում է:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում