Պետբյուջեի նախագծով ակնկալվում է 2017թ-ին ստանալ 1 տրիլիոն 135 միլիարդ դրամ հարկային եկամուտ
ՀՀ 2017 թվականի պետական բյուջեի նախագծով հարկային եկամուտները նախատեսվում են 1 տրիլիոն 135 միլիարդ դրամ: Այս մասին այսօր Ազգային ժողովում 2017 թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը:
Նրա խոսքերով՝ 1 տրիլիոն 135 մլրդ դրամը կազմում է ՀՆԱ-ի 21%-ը, ինչը 0,3 տոկոսային կետով գերազանցում է 2016-ի ցուցանիշին։
«Մակրոտնտեսական զարգացումների տեսանկյունից 2017թ-ի բյուջեի հիմքում դրված է շուրջ 5 տոկոս անվանական համախառն ներքին արդյունքի աճի ցուցանիշը, 3.2 տոկոս իրական աճի ցուցանիշ, 1.7 տոկոս դեֆլյատորի մեծություն: «Այսպիսով, 21 տոկոս հարկեր-ՀՆԱ ցուցանիշով մենք ունենում ենք 1 տրիլիոն 135 միլիարդ հարկային եկամուտների նախատեսված ցուցանիշը»,- ասաց ՊԵԿ նախագահը:
Ըստ Վախթանգ Միրումյանի՝ տնտեսական գործոնների գործադրմամբ, այդ թվում` վարչարարական միջոցառումների իրականացում, ստվերի կրճատում և այլն, նախատեսվում է եկամուտներն ավելացնել և 2017 թվականին հավաքագրել 24.2 մլրդ. դրամի հարկ:
Վախթանգ Միրումյանը հայտնեց, որ այս տարվա անվանական ՀՆԱ աճը նախատեսված էր 6,3%, սակայն 9 ամսվա ցուցանիշները ցույց են տալիս, որ սպասվում է մոտ 2.4% աճ: Դա նշանակում է, որ այս տարի մոտ 300 մլրդ դրամ պակաս ՀՆԱ կստացվի, հարկերն էլ 60 մլրդ դրամով պակաս կլինեն:
«Սակայն սա միակ ցուցանիշը չէ ազդեցությունների տեսանկյունից: Ունեցել ենք օրենսդրական փոփոխություններ, որոնք տնտեսական ակտիվությունը խթանելու միտում են ունեցել, սակայն ակնհայտ է, որ եկամտային տեսանկյունից ցուցանիշները նվազել են: Մասնավորապես, 10 ամիսներին պետական բյուջեն շուրջ 6,2 մլրդ դրամ պակաս եկամուտներ է ստացել` պայմանավորված ԵԱՏՄ-ից ներմուծվող ավտոմեքենաները ԱԱՀ-ից ազատելու հանգամանքով»,- ասաց Վախթանգ Միրումյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան