100-ից ավելի ընտանիք վերադարձել է Հալեպի ազատագրված տարածք
Հալեպի բնակիչները վերադառնում են ազատագրված տարածքներ։ Երբ ժամանակին հարուստ շրջաններից մեկը՝ Բենի Զեյդը գրավվեց գրոհայինների կողմից, շուրջ 70 հազար բնակիչներ փախել են տարածքից։ Այժմ այնտեղ է վերադարձել 100-ից ավելի ընտանիք, գրում է «РИА Новости» գործակալությունը։
Նրանցից են Ֆաթիման ու նրա ամուսինը՝ Մուհամմեդը, ովքեր փախստականների ճամբարում մի քանի տարի ապրելուց հետո վերադարձել են հարազատ շրջան։
«Նրանք գողացել են ամեն ինչ՝ հեռուստացույց, կահույք, գորգեր։ Մեզ ոչինչ չի մնացել, միայն մերկ պատեր։ Կյանքը ստիպված ենք սկսել զրոյից», -ասել է Ֆաթիման, որի որդիները ծառայում են սիրիական բանակում։
Աղբյուրը գրում է, որ վերադարձած բնակիչները սով չեն զգում. Քաղաք տարբեր ճանապարհներով, որոնք գտնվում են սիրիական կառավարական բանակի վերահսկողության տակ, ռուսական կողմը հումանիտար օգնություն է փոխանցում։ Հացը վաճառում են, բայց երեխաներին այն անվճար են բաժանում։
Մինչևև պատերազմը այս շրջանում տասնյակ տեքստիլ արտադրության գործարաններն են գործել, որտեղ արտադրել են աշխարհում հայտնի կտորներ, հագուստ, կոշիկ։ Այս երեք տարիների ընթացքում գրոհայինները գործարաններից տարել են տեքստիլ մշակող բոլոր սարքավորումները ու դրանք վերափոխելով օգտագործել որպես զինամթերք ստանալու միջոց։
Այդուհանդերձ, ահաբեկիչները շարունակում են կրակել շրջանի ուղղությամբ։ «Սա տեսեք, ինքնաշեն խողովակ է, որը ստեղծել են սովորական խողովակից։ Տեսեք դրա չափերը և պատկերացրեք դրա ոչնչացնող հզորությունը։ Ահա այդպես էլ նրանք կրակում են խաղաղ բնակչության վրա», -լրատվամիջոցին ասել է սիրիական բանակի զինծառայողներից մեկը՝ Ահմադը։
Հարակից հրապարակումներ`
- Հալեպի հնագիտական հուշարձանները կործանման վտանգի տակ են
- ՄԱԿ. Սիրիայում ավելի քան 1,29 մլն մարդ հումանիտար օգնություն է ստացել
- Հալեպում ահաբեկիչների կրակից ուսանող է զոհվել
- ՌԴ ԱԳՆ. Հալեպում գրոհայինները հումանիտար դադարն օգտագործել են իրենց շահերի համար
- Սիրիական ճգնաժամի հետևանքով Հայաստան է եկել 20 հազար սիրիահայ
- Հալեպում գրոհայինները յուրաքանչյուր քաղաքացուց պահանջում են 300 դոլար՝ հումանիտար միջանցքով դուրս գալու համար
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան