Երևանում ոստիկանները մեծ քանակի թմրանյութ են հայտնաբերել
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության անօրինական թմրաշրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները օրերս ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ տեղեկություններն իրացնելիս, Երևանի Խորենացի փողոցից ոստիկանության էրեբունու բաժին բերման են ենթարկել Ա. Հակոբյանին ու Մուհամմադ Ասադիին:
Այդ մասին տեղեկացնում են ոստիկանության լրատվական ծառայությունից:
Ըստ աղբյուրի, Իրանի Իսլամական հանրապետության քաղաքացի, 45-ամյա Մուհամադ Ասադիի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 20 հատ դեղահաբ, ինչպես նաև ընդհանուր մեկ կիլոգրամից ավելի շագանակագույն զանգված, որի կապակցությամբ Մուհամմադ Ասադին ասել է, որ հայտնաբերվածր «մեթադոն» և «ափիոն» թմրամիջոցներ են։
Գյումրեցի Ա. Հակոբյանի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է կես կիլոգրամից ավելի սև գույնի մածուցիկ զանգվածով պոլիմերային տարրա։
Նշվում է, որ Ա.Հակոբյանի հայտարարության համաձայն, հայտնաբերվածը «ափիոն» է։
Դատանյութաբանական փորձաքննության արդյունքների համաձայն, և Մուհամադ Ասադիի, և Հակոբյանի մոտից հայտնաբերվածր «ափիոն» է։
Նոյեմբերի 6-ին խուզարկվել է նաև Մուհամադ Ասադիի բնակության վայրը, որտեղից հայտնաբերվել են 50 հատ տարբեր գրառումներով դեղահաբեր և սև գույնի կոշտ զանգված։
Մուհամադ Ասադին ու Ա. Հակոբյանր ձերբակալված են։ Կատարվում է քննություն։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում