ՏՏ ոլորտում պատերազմող երկրներն են Չինաստանը, Ռուսաստանն ու ԱՄՆ-ը. Լուի Պուզեն
«Իմ այցելած երկրների հավաքածուի մեջ Հայաստանը բացակայում էր, շատ ուրախ եմ, որ այսօր այստեղ եմ»,-այսօր լրագրողների և ՏՀՏ ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասաց «Open-Roo» կազմակերպության գլխավոր տնօրեն, համացանցի համահիմնադիր Լուի Պուզենը:
Նրա խոսքով՝ սա շատ լավ հնարավորություն է իրար հետ ծանթանալու, գաղափարների և փորձի փոխանակման համար:
«Հայաստանը վերջերս մեծ հաջողություններ է գրանցել ՏՏ ոլորտի հետ կապված զարգացումներում: Վերջին մի քանի տարիների ընթացքում Հայաստանը կարողացել է հասնել այնպիսի ձեռքբերումների, որոնք շատ երկրներ ունեցել են մոտավորապես հիսուն տարվա ընթացքում, սա շատ արագ ընթացք է՝ տեխնոլոգիայի հետ համընթաց քայլելու համար»,-նշեց «Open-Roo» կազմակերպության գլխավոր տնօրենը:
Լուի Պուզենը նկատեց սակայն, որ տեխնոլոգիաների զարգացումը օգտակար չի լինի, եթե չլինեն կրթություն ստացող համապատասխան քանակի մարդիկ, ովքեր էլ կկարողանան գիտելիքները փոխանցել դեպի ծառայություններ և պրակտիկ գործունեություն:
Ինչ վերաբերում է աշխարհում ՏՏ ոլորտի մարտահրավերներին՝ համացանցի համահիմնադիրն ասաց. «Այսօր ամբողջ աշխարհում երեք մեծ երկրներ՝ Ռուսաստան, Չինաստան և ԱՄՆ ոլորտի հետ կապված ամենամեծ կասկածներն ունեն միմյանց նկատմամբ: Սա էլ հիմք է հանդիսացել նրան, որ անընդհատ փորձում են որոշակի դժվարություններ ստեղծել միմյանց համար և պատերազմել: Սա ապագայի մեծ մարտահրավեր է և չունենք պատասխան ինչպես վարվել այս հարցերի հետ: Այս երկրները ցանկանկանում են բացառապես անկախ լինել մեկը մյուսի ինտերնետից»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան