Կոստանյան. ՄԻԵԴ վճիռներով Հայաստանն ունի 924 000, իսկ Ադրբեջանը՝ 2,5 մլն եվրոյի վճարման պարտավորություն
Հայաստանի հանրապետության վերաբերյալ ՄԻԵԴ մինչ օրս կայացրել է 67 վճիռ, վճարման ենթակա գումարը կազմում է 924 00 եվրո, հայտնել է ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանը՝ «Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-էվոլյուցիա» հաղորդմանը տված հարցազրույցում: Գ. Կոստանյանը տեղեկացրել է նաև, որ նշված գումարի մի մասն արդեն վճարվել է, մնացածը փոխանցման փուլում է:
Ադրբեջանի դեմ ՄԻԵԴ 99 վճիռ է կայացրել: Նյութական պատասխանատվության՝ այսինքն` պետբյուջեից վճարվող գումարների տարբերությունը նույնպես զգալի է, նշել է ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչը՝ ուշադրություն հրավիրելով այն փաստի վրա, որ 2002 թվականից մինչև այսօր ընդդեմ Հայաստանի հանրապետության ներկայացրած հայցերի ընդհանուր գումարը կազմել է 15 մլն եվրո, բավարարված վճիռներով, սակայն վճարման ենթակա է 924 000-ը:
«Եթե համեմատենք Ադրբեջանի հետ, ապա Ադրբեջանն արդեն 2,5 մլն եվրոյի վճարման խնդիր ունի:
Տարեցտարի Հայաստանի կողմից վճարման ենթակա գումարը նվազում է, որովհետև այս ընթացքում մեր պետական մարմինները, իրավապահ ոլորտը ավելի շատ են կիրառում եվրոպական չափանիշները, ինչը հանգեցնում է կամ պետք է հանգեցնի խախտումների նվազմանը»,- ընդգծել է Գ. Կոստանյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում