Ծեծկռտուքի հետևանքով օդանավն արտակարգ վայրէջք է կատարել
Օդանավում մասսայական ծեծկռտուքի հետևանքով Ryanair ավիաընկերության օդանավն արտակարգ վայրէջք է կատարել Իտալիայում: Օդանավում տեղի ունեցածը նկարահանել ու «Յութուբ»-ում տեղադրել է ուղևորներից մեկը:
Նշվում է, որ օդանավը թռչելիս է եղել Բրյուսելից Մալթա: Ծեծկռտուքիի մասնակիցները բավականին ագրեսիվ են եղել:
Բորդ ուղեկցորդներին հաջողվել է բաժանել ծեծկռտուքի մասնակիցներին, սակայն օդաչուն Պիզայում վայրէջք կատարելու որոշում է կայացրել: Ծեծի մասնակիցներից չորսին իջեցրել են օդանավից ու հանձնել ոստիկանության աշխատակիցներին: