Աշոտ Ահարոնյան. Չմոռանանք, որ հրավառությունների պատվիրատուն ու կազմակերպիչը գերազանցապես մենք ենք
Ուշ ժամերին հրավառության խնդրի վերաբերյալ ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարաել ոստիկանության հասարակայնության ու լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը.
«Հարգելի քաղաքացինե՛ր: Վերջին տարիներին լայն տարածում ստացած՝ տոնական հրավառությունների ավանդույթը դարձել է մեր կենցաղի մասը: Միևնույն ժամանակ՝ հրավառության ոչ պրոֆեսիոնալ կազմակերպումը կարող է մթագնել տոնականությունը և դժբախտ դեպքերի պատճառ դառնալ:
Ոստիկանությունը շարունակում է հանդիսությունների ու զվարճանքի վայրերում հրավառությունների վերահսկման աշխատանքները: Ի կատարումն Հայաստանի հանրապետության ոստիկանության պետի կարգադրության՝ մշտապես վերահսկվում է սարքերի առևտրով զբաղվող կազմակերպությունների և անհատների գործունեությունը, կազմակերպվում են ստուգայցեր, պատասխանատուներին տրամադրվում են հիշեցման թերթիկներ:
Հրագործական սարքեր թույլատրվում է օգտագործել մինչև ժամը 23.00-ն: Գիշերային ժամերին հրագործական սարքեր օգտագործելը առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով, նշված արարքի կրկնությունը տույժի նշանակման օրվանից հետո մեկ տարվա ընթացքում՝ ենթակա է նվազագույն աշխատավարձի երկու հարյուրապատիկի չափով տուգանքի:
Սակայն ցանկանում ենք ընդգծել, որ ոստիկանության նպատակը օրինախախտներին տուգանելը չէ, այլ հանրության իրավագիտակցության բարձրացումը: Չմոռանանք, որ շրջապատում կան ծերեր, հիվանդ մարդիկ, երեխաներ, որոնց անդորրը, հատկապես գիշերային ժամերին, խախտվում է հրավառությունների պատճառով:
Չմոռանանք, որ հրավառությունների պատվիրատուն ու կազմակերպիչը գերազանցապես մենք ենք՝ քաղաքացիներս, հետևաբար առաջին հերթին մենք ենք պատասխանատու և՛ մեր, և՛ համաքաղաքացիների անվտանգության համար: Ոստիկանությունն այս ոլորտում ևս ակնկալում է քաղաքացիների աջակցությունն ու օժանդակությունը՝ համոզված, որ միայն փոխադարձ հոգծության ու հարգանքի պահպանման դեպքում է հնարավոր պահպանել և ամրապնդել օրինականությունը» :
Օրեր առաջ խնդրի մասին ահազանգել էր ու ոստիկանությանը գրավոր հարցում էր ուղարկել Panorama.am-ը : Հարցումն ու սստիկանության պատասխանը՝ այստեղ :
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին