Աղձքում մարզպետի սանիկին դպրոցի տնօրենի ժ/պ են նշանակել, և աշակերտները դասադուլ են անում
Արագածոտնի մարզի Աղձք գյուղի դպրոցի աշակերտները դասադուլ են անում և այսօր դասի չեն գնացել: Դպրոցի տնօրեն Հարություն Սուքիասյանին պաշտոնից հեռացրել են և տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար (ժ/պ) է նշանակվել Փարպի գյուղի մի բնակիչ, որը գյուղի բնակիչների պնդմամբ, Արագածոտնի դաշնակցական մարզպետ Գաբրիել Գյոզալյանի սանիկն է:
«Դպրոցի ժամանակավոր պաշտոնակատարը եկել է Փարպի գյուղից, մարզպետի սանիկն ա ու իրա գյուղից էլ մարդ ա բերել: Պատկերացրեք դաշնակցականները ինչքան երես առած պետք ա լինեն, որ Հանրապետական կուսակցության անդամ դպրոցի տնօրենին պարտադրում են հեռանալ», -Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց գյուղացիներից մեկը:
Ի դեպ, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ Աղձք գյուղում դաշնակցական է ընտրվել գյուղապետի պաշտոնում:
Գյուղի դպրոցի նախկին տնօրեն Հարություն Սուքիասյանը Panorama.am-ին ասաց, որ այսօր հանդիպելու է Արագածոտնի մարզպետ Գաբրիել Գյոզալյանի հետ: Իր հեռացման պատճառների մասին պարոն Սուքիասյանն ասաց.
«Աշխատանքային պայմանագրի ժամկետն ավարտվել է և իրենք հաշվի չառան, որ ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի համապատասխան հավաստագիր ունեմ, նշանակել են այլ անձի, որը այդ հավաստագիրը չունի»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները