Իսմայելը՝ «Վոլֆսբուրգի» նոր գլխավոր մարզիչ
Ֆրանսիացի մասնագետ Վալերյեն Իսմայելը նշանակվել է գերմանական «Վոլֆսբուրգի» գլխավոր մարզիչ։ Այս մասին հայտնում է isport.ua-ն։
Հիշեցնենք, որ Հեկկինգի պաշտոնանկությունից հետո հենց Իսմայելն էր ժամանակավոր պաշտոնակատար նշանակվել։ Ավելի վաղ ֆրանսիացին մի քանի տարի աշխատել է ակումբի երկրորդ թիմում։
Նոր պաշտոնում Իսմայելի առաջին երկու խաղը չեն դասավորվել. թիմը Բունդեսլիգայի 8-9-րդ տուրերում 1։3 հաշվով զիջել է «Դարմշտադտին» և 1։2 հաշվով՝ «Բայերին»։ Իսկ վերջին խաղում «Վոլֆսբուրգը» վերջապես ուրախացրեց իր երկրպագուներին՝ 3։0 հաշվով պարտության մատնելով «Ֆրայբուրգին»։ Եվ հենց այս արդյունքից հետո ակումբի ղեկավրությունը որոշեց նրան հաստատել գլխավոր մարզչի պաշտոնում։ Պայմանագիրը ստորագրվել է մինչև 2018 թ. ժամկետով։
Ավելացնենք, որ Գերմանիայի գավաթի խաղարկությունում «Վոլֆսբուրգն» Իսմայելի ղեկավարությամբ մտել է 1/8 եզրափակիչ՝ 1։0 հաշվով հաղթելով «Հանդենհայմին»։
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում