Կլոպ. «5։0 հաշվի ժամանակ կարող էինք ավելի լավ խաղալ»
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է «Ուոտֆորդի» նկատմամբ 6։1 հաշվով տոնած հաղթանակի մասին, որը «կարմիրներին» հնարավորություն տվեց գլխավորել Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը։
«Ես շատ ուրախ եմ։ Լավ գործեցինք ուժեղ մրցակցի դեմ։ Վերջին 3 խաղում այդ թիմը գնդակ բաց չէր թողել։ Աշխատել էինք լավ պատրաստվել նրանց դեմ խաղին, և մեր գաղափարներն աշխատեցին։ Ամենատարօրինակն այն է, որ մեր ամենաակնհայտ գոլային պահը եղավ այն բանից առաջ, երբ խփեցինք,- Կլոպի խոսքերը մեջբերել է sports.ru-ն։- Առաջին կեսում վստահ էինք գործում։ Պետք է միշտ կենտրոնացած լինել։ Մենք կենտրոնացած էինք ու 6 գոլ խփեցինք։ «Ուոտֆորդն» արժանի էր իր գոլին։
Առաջվա պես զարգացման փուլում ենք և դեռ շատ բաներ կարող ենք բարելավել։ Եթե ինչ-որ մեկը մտածում է, որ կարևոր նշան է ողջ մրցաշրջանի համար այն, որ 11-րդ տուրից հետո մեկ միավորով գերազանցում ենք մրցակիցներին, կներեք, ես չեմ կարող օգնել այդ մարդուն։ Մեզ ոչինչ չի ճնշում։
Երբ առաջին անգամ եկա «Լիվերպուլ», հանգստություն ու վստահություն խնդրեցի։ Հիմա՝ 11-րդ տուրից հետո, ինձանից ինչ-ինչ երաշխիքներ են պահանջում։ Մենք ֆուտբոլային հիանալի թիմ ունենք, և դա միակ երաշխիքն է, որը ես կարող եմ տալ։
Կարող ենք ավելի լավ խաղալ։ Հասկանում եմ, թե ինչպես է դա հնչում, բայց ես այն մասին չեմ խոսում, որ կարող էինք ավելի շատ գոլեր խփել և այլն։ Ուրախ եմ, որ ավելի շատ չխփեցինք, որովհետև դա ի՞նչ կնշանակեր։ Այո, կարող էինք խփել։
Խաղավերջում մի պահ մրցակիցը 3 րոպե տիրում էր գնդակին։ Մենք չափազանց հեշտ էինք տալիս գնդակը, մինչդեռ լավագույն պաշտպանությունը գնդակին տիրելն է։ 5։0 հաշվի ժամանակ կարող էինք ավելի լավ խաղալ, բայց, իհարկե, որևէ բանի համար չեմ կարող քննադատել թիմին»։
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում