Վենգեր. «Արսենալը» 2 միավոր կորցրեց»
«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը կիսվել է «Տոտենհեմի» հետ խաղից ստացած տպավորություններով։ Հիշեցնենք, որ այդ հանդիպումն ավարտվել է 1։1 հաշվով։
«Ընդունում եմ այն կարծիքը, որ այսօր մենք 2 միավոր կորցրեցինք։ Շատ ինտենսիվ խաղ էր, իսկ առաջին խաղակեսում ինձ թվաց, որ կարող ենք խփել ցանկացած դրվագում, երբ հայտնվում ենք մրցակցի կիսադաշտում։
Երկրորդ խաղակեսում ֆիզիկապես ավելի թույլ էինք դիտվում, այնքան կտրուկ չէինք, ինչպես առաջին կեսում։ Կարծում եմ՝ սկսեցինք ավելի թույլ խաղալ,- Վենգերի խոսքերը մեջբերել է football.ua-ն։- Նկատեցի, որ համախումբ չենք գործում, իսկ ֆուտբոլիստները ցրված էին խաղադաշտով մեկ»։
Ավելացնենք, որ այդ ոչ-ոքիի պատճառով «Արսենալը» տեղափոխվեց Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնական։ Առաջին տեղում ընթացող «Լիվերպուլին» «Արսենալն» ընդամենը երկու միավորով է զիջում։
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում