«Ոսկե գնդակի» ավանդական թեկնածուները դուր չեն գալիս Բալոտելլին
«Ոսկե գնդակի» ավանդական թեկնածուները` ի դեմս Լիոնել Մեսիի և Քրիշտիանու Ռոնալդուի, դուր չեն գալիս «Նիցցայի» իտալացի հարձակվող Մարիո Բալոտելլիին և նա նախընտրում է մրցանակը տեսնել Լուիս Սուարեսի ձեռքում: Այս մասին տեղեկացնում է Goal.com-ը:
«Կարծում եմ, «Ոսկե գնդակը» կստանա կամ Ռոնալդուն, կամ Մեսսին: Անկեղծ ասած` այդ մրցանակը կտայի Սուարեսին»,- ասել է Բալոտելլին:
Հիշեցնենք, որ վերջին 8 տարիների ընթացքում հեղինակավոր մրցանակը 5 անգամ բաժին է հասել «Բարսելոնի» հարձակվող Լիոնել Մեսսիին և 3 անգամ` «Ռեալի» առաջատար Քրիշտիանու Ռոնալդուին:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում