Թուրքիայում Վան Պերսին կարող էր զրկվել աչքից
Թուրքիայի առաջնության հերթական տուրում «Ֆեներբախչեն» հյուրընկալվել էր «Ակհիսար Բելեդիեսպորին»: Հանդիպման 26-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացել է Ռոբին Վան Պերսին: Առաջին խաղակեսի ավարտին հոլանդացի ֆուտբոլիստը բախվել է մրցակից թիմի 2 ֆուտբոլիստներին` ստանալով աչքի ծանր վնասվածք:
Ինչպես տեղեկացնում է «Eurosport»-ը, ֆուտբոլիստին ամիջապես օգնություն է ցուցաբերվել և նրան հասցրել են տեղի կլինիկաներից մեկը: Հարվածի ժամանակ պատռվել է Վան Պերսիի կոպը և արյունը միանգամից լցվել է աչքի մեջ: Բարեբախտաբար, նրա տեսողությանը ոչինչ չի սպառնում:
Հավելենք, որ այդ խաղում «Ֆեներբախչեն» հաղթել է 3:1 հաշվով: Վան Պերսին թիմի կազմում մասնակցել է 13 հանդիպման` դառնալով 5 գոլի հեղինակ:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում