Իտալիան դրական դիրքորոշում ունի ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման հարցում
Այն փաստը, որ Հայաստանն անդամակցում է այն երկրներին, որոնք քայլ առ քայլ ավելի կարևոր գործակցություն են ունենում Եվրոպայի հետ, ինչպես նաև մեր՝ իտալացիների համար այն փաստը, որ Հայաստանը Եվրասիական միության մաս է կազմում, ավելի շահագրգիռ ենք, որ նոր տնտեսական հարաբերություններ ստեղծենք: Սա շատ դրական է,- Երևանում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ ասուլիսում ասաց Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Պաոլո Ջենտիլոնին:
Պատասխանելով հարցին, թե Հայաստանը ԵՄ իր համագործակցության առաջնահերթություններից է համարում կառույցի անդամ երկրների հետ մուտքի արտոնգարային ռեժիմի ազատականացման հարցը, ե՞րբ կարելի է ակնկալել այս հարցի շուրջ բանակցությունների մեկնարկը, Պաոլո Ջենտիլոնին նշեց, որ չի կարող ասել, թե ԵՄ-ն ինչպիսի դիրքորոշում ունի, բայց կարող է ասել Իտալիայի դիրքորոշումը. «Իտալիայի դիրքորոշումն ընդհանուր առմամբ դրական է, որպեսզի ազատականացվի այս երկրի հետ վիզային ռեժիմը»:
Նա նաև նշեց, որ հայկական կառավարությունը և ԵՄ-ն հանձն են առել մի քանի փուլով կատարել խորհրդաժողովները, նաև ԵՄ արտաքին հարցերով հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին է այս ուղղությամբ աշխատում:
Հարակից հրապարակումներ`
- Իտալիայի ԱԳ նախարար. «Սիրիայի նախագահ Ասադը պատասխանատվություն ունի այս ճգնաժամի մեջ»
- ՀՀ-ում ստեղծվելու է մշակութային ժառանգության պահպանման և վերականգնման տարածաշրջանային կենտրոն
- Իտալիան չի ուզում այս տարածաշրջանում պատերազմական գործողություններ լինեն. Պաոլո Ջենտիլոնի
- Էդվարդ Նալբանդյան. Բաքուն պիտի կողմնորոշվի
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան