Կարինե Կույումջյան. Հայաստանի բնակչության թիվը նվազել է
2016-ի հոկտեմբերի 1-ի դրությամբ Հայաստանում մշտական բնակչության թվաքանակը 2 մլն 993 հազար 900 է: Նախորդ տարվա հոկտեմբերի 1-ի համեմատ ցուցանիշը նվազել է 10 հազար 100-ով, իսկ այս տարվա հունվարի 1-ի համեմատ՝ 4700-ով:
Լրագրողների հետ հանդիպմանն այսօր նման թվեր ներկայացրեց Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը:
«Ինն ամսվա միջակայքում բնակչության բնական հավելաճը կազմել է 9400, իսկ միգրացիայի գնահատված ցուցանիշը -14 100»,-ասաց ծառայության ներկայացուցիչը:
Ժողովրդագրական այլ տվյալների մասին՝ տեսանյութում:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին