Հայփոստը և RIA Money Transfer-ը հանձնել են հոկտեմբերի դրամական պարգևները
Հայաստանի Հանրապետության փոստային կապի ազգային օպերատոր ՀայՓոստի և աշխարհում մեծությամբ երրորդ դրամական փոխանցումների համակարգի՝ RIA Money Transfer-ի համատեղ արշավի շրջանակներում նոյեմբերի 7-ին հանձնվել են պատվոգրեր և դրամական պարգևներ հոկտեմբերի համար: Պատահականության սկզբունքով ընտրված մեկ հաճախորդ և հոկտեմբեր ամսվա ընթացքում RIA համակարգով ամենաշատ գործարքներ իրականացրած Հայփոստի աշխատակիցը ստացել են դրամական պարգևներ և պատվոգրեր:
«Հայփոստ» ՓԲԸ մամուլի ծառայությունից հիշեցնում են, արշավն իրականացվելու է մինչև տարեվերջ: «Ռիա» համակարգից օգտված Հայփոստի ցանկացած հաճախորդ հնարավորություն ունի մասնակցել ամեն ամիս իրականացվող խաղարկությանը, որի ընթացքում պատահականության սկզբունքով խաղարկվելում է 100 ԱՄՆ դոլար: Արշավի շրջանակներում ՌԴ, Ղազախստան, Մոլդովա և Վրաստան դրամական փոխանցումներն իրականացվում են իջեցված՝ 1% միջնորդավճարով:
Ria Money Transfer համակարգով հաճախորդներին թույլ է տալիս արտասահմանում գտնվող բարեկամներից և ընկերներից փոխանցումներ ստանալ մի քանի րոպեի ընթացքում: ՀայՓոստի հաճախորդները կարող են նաև գումարներ ուղարկել «Ռիա»-ի համաշխարհային ամբողջ ցանցով, որն ընդգրկում է 150 երկիր, ավելի քան 310 000 սպասարկման կետ: