Նախկին թենիսիստն ավտովթարի է ենթարկվել
Նախկին թենիսիստ Դավիդ Նալբանդյանն իր ղեկապետի հետ միասին ավտովթարի է ենթարկվել «Արգենտինայի ռալլիում»։ Նրա մեքենան ճանապարհի հատվածներից մեկում ցատկ է կատարել ու շրջվել օդում։ Ինքը՝ Նալբանդյանը, չի տուժել։ Ի դեպ, 2015 թ. նույնպես աշխարհի նախկին թիվ 3 ռակետը նման ավտովթարի էր ենթարկվել։ Այս մասին հայտնում է sport-express.ru-ն։
«Մենք ավտովթարի ենթարկվեցինք ռալլիում։ Ինձ ու իմ ղեկապեի հետ ամեն ինչ կարգին է։ Շնորհակալություն բոլորին անհանգստության համար»,- գրել է Նալբանդյանն իր թվիթթերյան էջում։
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում