Նախարարը և նախարարության մասնագետները ֆիզկուլտուրայի դասաժամեր կանցկացնեն հանրակրթական դպրոցներում
Ֆիզկուլտուրա առարկայի կարևորության, դրա դասավանդման վերահսկողության, դասերի արդյունավետության բարձրացման նպատակով ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանի նախաձեռնությամբ նախարարության ստորաբաժանումների ղեկավարները, նախարարի տեղակալները և անձամբ նախարարը ֆիզկուլտուրայի դասեր կանցկացնեն հանրապետության հանրակրթական դպրոցներում:
Առաջին դասը տեղի է ունեցել ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքի № 7 ավագ դպրոցում, որի 10-րդ դասարանցիների ֆիզկուլտուրայի դասը վարել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի մասսայական սպորտի և ֆիզիկական դաստիարակության քաղաքականության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Լևոն Վահրադյանը: Նա ֆիզկուլտուրայի դասաժամ է անցկացրել նաև Արթիկի № 2 հիմնական դպրոցի 6-րդ դասարանցիների հետ:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պաշտոնական կայքը, դասաժամի ընթացքում աշակերտները ծանոթացել են նաև բասկետբոլի խաղային հմտություններին: Դասերից հետո Լ. Վահրադյանը դպրոցներին նվիրել է բասկետբոլի գնդակներ:
Այցի շրջանակներում վարչության պետի պաշտոնակատարը եղել է նաև «Արթիկի № 1 հատուկ դպրոց» ՊՈԱԿ-ում և դպրոցին նվիրել մարզագույք:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան