Շվայնշտայգերը կարիերան կարող է շարունակել «Էվերտոնում»
«Էվերտոնը» հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերի ծառայություններով։ Այս մասին տեղեկացնում է sport-express.ru-ն։ 32-ամյա գերմանացու տեղափոխությամբ անձամբ լիվերպուլյան թիմի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանն է հետաքրքրված։ Սպասվում է, որ մոտ ժամանակներս ֆուտբոլիստը կհեռանա «ՄՅու»-ից, որի կազմում ընթացիկ մրցաշրջանում ոչ մի հանդիպում չի անցկացրել, քանզի չի մտնում գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի պլանների մեջ։
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում