Մենք թևակոխում ենք նոր փուլ. Մարտիրս Սարյանի տուն-թանգարանի տնօրեն
Այսօր շատ հիշարժան օր է: Կարելի է ասել, որ մենք թևակոխում ենք նոր փուլ,- Մարտիրս Սարյանի հիմնանորոգված տուն-թանգարանի բացման արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց տուն-թանգարանի տնօրեն Ռուզան Սարյանը:
«Մյուս տարի լրանում է մեր թանգարանի 50-ամյակն և 50-ամյակի շեմին մենք ստացանք արդիականացված շենք, որն ունի ամեն տեսակ հարմարություններ, այն ինչ միշտ երազել ենք: Թվում էր, թե դա անիրականանալի էր»,- նշեց նա:
Ռ.Սարյանի ներկայացմամբ՝ թանգարան ունի գրադարան-արխիվ, որտեղ կարելի է ծանոթանալ Սարյանի գրադարանին, նրա թողած հսկայական ժառանգությանը:
«Արվեստասեր հասարակաության առջև կբացվի Սարյանի ապրած տան հատվածը, կներկայացվի այն մթնոլորտը, որտեղ ապրել է վարպետ, իր հարազատների, մտերիմների, իր որդիների հետ»,- ասաց թանգարանի տնօրենը:
Նրա խոսքով՝ ունեն հրաշալի ցուցադրություն, վավերագրական նյութեր, որոնք ժամանակագրական կարգով ներկայացված են ցուցափեղկերի մեջ, կան բացառիկ նյութեր:
Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն ասաց, որ շատ թանգարաններ ունեն վերանորոգման կարիք և այս հարցը կամաց-կամաց կլուծվի: Նա տեղեկացրեց, որ Սարյանի ընտանիքի կողմից շուրջ 100 կտոր թանգարանային նմուշ է նվիրաբերվել թանգարանին, ինչն այն դարձրել է ավելի գեղեցիկ և հետաքրքիր:
Թանգարանի հիմնանորոգման աշխատանքներն իրականացվել են ՀՀ 2013 թ. և 2015 թ. պետական բյուջեների միջոցների հաշվին, իսկ նոր ցուցադրության ձևավորումն իրականացվել է ՀՀ մշակույթի նախարարության և Սարյանի տուն-թանգարանի արտաբյուջետային միջոցների հաշվին: Ծրագրի ընդհանուր արժեքը շուրջ 518.0 միլիոն դրամ է, որից 462.5 մլն դրամը ՀՀ պետական բյուջեով նախատեսված միջոցների հաշվին է, շուրջ 55.5 միլիոնը՝ արտաբյուջետային միջոցների հաշվին:
Հարակից հրապարակումներ`
- Մ. Սարյանի հիմնանորոգված տուն-թանգարանի առաջին այցելուն ՀՀ նախագահն է
- «Երևանի երաժշտական գունապնակ»-ը՝ Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի համերգասրահում
- Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը կվերաբացվի նոյեմբերին
- Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը վերաբացումից հետո ավելի հարուստ ցուցադրությամբ կներկայանա
- Իրականացվել է Մարտիրոս Սարյանի վաղեմի ցանկությունը
- ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը այցելեց Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան