Իրանի հետ հարաբերությունները լավն են, բայց ճանապարհները՝ բարձիթողի
«Վերջին շրջանում Հայաստան-Իրան համագործակցության շրջանակում զգալի քայլեր են իրականացվել, որոնք տվել են իրենց արդյունքները»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց իրանագետ Վարդան Ոսկանյանը:
Նրա խոսքով՝ ժամանակն է այդ արդյունքներն ամփոփելու և նոր ծրագրեր նախանշելու:
«Արդյունքները հիﬓականում տնտեսական հարթությունում են, որովհետև քաղաքական հարթությունում երկու երկրների հարաբերություններն այնպիսի բարձր մակարդակի վրա են, որ ավելի լավացնելու տեղ, կարծես թե, չկա»,-նշեց իրանագետը:
Տնտեսական հարթությունում հարաբերությունների ուղղություններից Ոսկանյանն առանձնացրեց էներգետիկ և գազային ոլորտները. «Անﬕջապես պատժաﬕջոցների վերացուﬕց հետո Իրանը պատրաստակամություն հայտնեց սկսել երրորդ բարձրավոլտ գծի կառուցման աշխատանքները, որոնք ընթացքի ﬔջ են: Նոր զարգացուﬓեր են գրանցվում նաև գազի ոլորտում: Հայաստանը ստեղծել է պետական ընկերություն, որը պետք է զբաղվի իրանական գազը Հայաստանով դեպի երրորդ երկիր` Վրաստան, արտահանելու հարցերով»:
Հայաստան-Իրան հարաբերությունների արդյունքներից Վարդան Ոսկանյանն առանձանցրեց Իրանի հետ վիզային ռեժիﬕ չեղարկումը. «Հայաստանի ու Իրանի հարաբերություններն այնպիսի վստահելի մակարդակի վրա են, որ առանց մուտքի արտոնագրի կարող են փոխադարձ այցելություններ կատարել, ինչն էլ զգալիորեն ազդել է զբոսաշրջիկների հոսքի վրա»:
Իրանագետի խոսքով՝ Պարսից ծոցը Սև ծովին կապող ծրագրի շրջանակում Հայաստանը շարունակում է Իրանի համար հետաքրքիր երկիր ﬓալ. «Հայաստանը Իրանի համար դիտարկվում է որպես դեպի հյուսիս ելք ապահովող օղակ, սակայն այստեղ խնդիրն այն է, որ Հայաստանի ներսում հաղորդակցման հարցերը բարձիթողի վիճակում են: Հետևաբար պետք է արագացվեն Հյուսիս-հարավ ճանապարհի աշխատանքները: Թուրքիայի արևելքում առկա անկայունությունը հաշվի առնելով՝ Հայաստանը կարող է նեգրավել իրանական բեռնափոխադրուﬓերի հոսքերը դեպի ﬔր երկիր»:
Նրա կարծիքով՝ Իրանի, ինչպես նաև Վրաստանի հետ յուրաքանչյուր ոլորտում հարաբերության խորացմամբ, Հայաստանը ճեղքում է ադրբեջանաթուրքական շրջափակումը:
«Հատուկ ուշադրություն պետք է դարձվի նաև Հայաստան-Իրան մշակութային հարաբերությունների զարգացմանը: Այս տարի իրանցիները Հայաստանում ազատորեն նշեցին Աշուրան, ինչը լուրջ ցուցիչ է մեր երկրի համար՝ որպես հանդուրժողական երկիր: Յուրքանչյուր հայամետ տրամադրված անձ Իրանում մեզ համար չափազանց կարևոր է՝ հայանպաստ գործունեություն ծավալելու տեսանկյունից: Մենք ունենք հնարավորություններ մշակութային և կրթության ոլորտում հարաբերությունները զարգացնելու»,-ասաց Ոսկանյանը:
Անդրադառնալով Իրանի նախագահի այցին Հայաստան, նրա կանխատեսմամբ՝ այն կկայանա ﬕնչև տարեվերջ. «Դատելով իրանական լրատվական դաշտի ակտիվությունից և կողﬓակի ազդակներից՝ այդ այցը կկայանա ﬕնչև Նոր տարի, հավանաբար դեկտեմբերի երկրորդ կեսին»:
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանը Իրանից գազ գնելու վերաբերյալ հուշագիր է նախաստորագրել
- Աշուրան Կապույտ մզկիթում. Իրանցիները սգում են Իմամ Հուսեյնի նահատակման օրը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին