Ֆեդերիկա Մոգերինի. ԵՄ-ն լրջորեն մտահոգված է Թուրքիայում տեղի ունեցող զարգացումներով
Եվրամիությունը լրջորեն մտահոգված է վերջերս Թուրքիայում տեղի ունեցող իրադարձություններով, այդ թվում՝ մահապատժի արգելքի վերացման մասին բանավեճով և ընդդիմադիր պատգամավորների ձերբակալություններով, ուստի կոչ է անում Անկարային պաշտպանել երկրում ժողովրդավարական նորմերն ու մարդու հիմնարար իրավունքները:
Այս մասին, ռուսական «ՌԻԱ Նովոսի» պարբերականի փոխանցմամբ, ասված է ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի հայտարարության մեջ:
«ԵՄ-ն և նրա անդամ երկրները մեծ անհանգստությամբ են հետևում Թուրքիայում վերջին իրադարձություններին: Մահապատիժը վերականգնելու մասին առաջարկով հանդես գալու հնարավորության ուսումնասիրությունը, խոսքի ազատության, այդ թվում՝ սոցիալական ցանցերի շարունակվող սահմանափակումները, ԶԼՄ-ները փակելը, երկրում ամենախոշոր ընդդիմադիր Ժողովրդադեմոկրատական կուսակցության համանախագահների վերջերս տեղի ունեցած կալանավորումները, ինչպես նաև մի քանի խորհրդարանականների ձերբակալությունները ծայրահեղ անհանգստություն են առաջացնում, և կարող են թուլացնել իրավունքի գերակայությունը, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանությունը:
ԵՄ-ն կարծում է, որ «տարածաշրջանի կայունության համար անհրաժեշտ է վերադառնալ վստահելի քաղաքական գործընթացի և իրական քաղաքական երկխոսության »,-նշված է Մոգերինիի հայտարարության մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան