Բժշկական համալսարանի պրոռեկտորն ազատվել է պաշտոնից
«Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Սամվել Արծրունի Ավետիսյանն ազատվել է պաշտոնից:
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի աշխատակազմից հայտնում են՝ մեկ այլ հրամանով Լարիսա Ռաֆիկի Ավետիսյանը նշանակվել է ուսումնական գծով պրոռեկտոր՝ ազատվելով նույն բուհի Կրթության որակի գնահատման և ապահովման կենտրոնի ղեկավարի պաշտոնից:
Նշվում է, որ Սամվել Արծրունու Ավետիսյանը շարունակելու է իր աշխատանքը համալսարանում որպես Ախտաֆիզիոլոգիայի ամբիոնի վարիչ:
Հարակից հրապարակումներ`
- Նախկին նախարարը դարձավ ռեկտորի պաշտոնակատար
- Բժշկական համալսարանում այսօր կորոշեն ռեկտորի հարցը
- Արմեն Մուրադյանը՝ բժշկական համալսարանի ռեկտոր. «Իրավունք»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան