Լևոն Ալթունյանը որևէ պատժի, նույնիսկ սիմվոլիկ նկատողության չի արժանանա.«Ժողովուրդ»
ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը նոյեմբերի 4-ին հայտարարել էր. «Մեկ-երկու մահացած ծննդկանի դեպքով չեմ զբաղվում...իմ համակարգը ամբողջ համակարգն է, ոչ թե մեկ-երկու բողոքավոր ծննդկանի բարեկամներ»։
«Ժողովուրդ»-ը գրել է. «Այս ցինիկ ելույթին անդրադառնալով՝ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ասել էր՝ «Եթե Ալթունյան Լևոնը նման բան է ասել, ապա ես մինչ այդ չեմ ճանաչել, իսկ ես նրան լավ եմ ճանաչում»։ Իսկ ինչ պատիժ է սպասվում նախարարին նման ոչ պորֆեսիոնալ մոտեցման համար։
«Ժողովուրդ»-ի հարցին ի պատասխան՝ վարչապետի խորհրդական Շուշան Սարդարյանն ասել է, որ վարչապետն արդեն անդրադարձել է նախարարի հայտարարությանը։ Այսինքն Ալթունյանը որևէ պատժի, նույնիսկ սիմվոլիկ նկատողության չի արժանանա։ Փոխարենը քննադատություններից հետո նա փորձում է սրբագրել հայտարարությունը և այսօր կհանդիպի 3 տուժածների հարազատների հետ։ Մինչդեռ «Ժողովուրդ»-ը պարզել է, որ 2015-2016 թթ. Մահացած ծննդկանների թիվը հասնում է 15-ի։ Այսինքն՝ միայն առավել մեծ աղմուկ հանած դեպքերն են արժանացել նախարարի ուշադրությանը»։
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին