Ծառուկյանը կարող է վերադառնալ քաղաքականություն՝ ոչ ԲՀԿ-ի միջոցով. «Ժամանակ»
«Ժամանակ»-ը գրել է, որ Գագիկ Ծառուկյանի քաղաքականություն վերադառնալու ծրագրերն այս պահին համակարգում են ԲՀԿ-ի Երևանի ավագանու նախկին ղեկավար, մի քանի լրատվական կայքերի սեփականատեր Արման Վարդանյանը և ԲՀԿ նախկին խոսնակ Խաչիկ Գալստյանը։ Նրանք Կարեն Դեմիրճյանի և Վազգեն Սարգսյանի գլխավորած դաշինքի անվան օրինակով ստեղծել են «Միասնություն» անունը կրող շարժում, որը պետք է իր մեջ համախմբեր տարբեր գործիչների, քաղաքական ուժերի և հասարակական կազմակերպությունների, որին միանալու մասին պետք է հայտարարի նաև ԲՀԿ-ն։
«Ստացվում է, որ Գագիկ Ծառուկյանը կարող է վերադառնալ քաղաքականություն ոչ թե ԲՀԿ-ի միջոցով, այլ ԲՀԿ-ն ևս իր վերկուսակցական մարմին ընդգրկելու նպատակով»,-հավելել է թերթը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան