Հայաստանում այսօր գրանցված է իտալական կապիտալի մասնակցությամբ 130-ից ավելի ձեռնարկություն
Հայ-իտալական առևտրատնտեսական հարաբերությունների ներկա մակարդակը համապատասխան չէ պոտենցիալ հնարավորություններին: Պաշտոնական այցով Երևան ժամանած Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Պաոլո Ջենտիլոնիի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ հայտնել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:
Կառավարության ղեկավարը համոզմունք է հայտնել, որ տնտեսական փոխգործակցության հետագա զարգացման ու ընդլայնման ներուժը շատ ավելի բարձր է:
Վարչապետի խոսքով, կառավարության ծրագրի կարևորագույն ուղղություններից են բարեփոխումների իրականացումը, արտահանման խթանումը և ներդրողների համար առավելագույն գրավիչ պայմանների ստեղծումը: Այդ համատեքստում, վարչապետը նշել է, որ առաջիկայում դիվանագիտական խողովակներով արտաքին գործընկերներին կներկայացվեն ներդրումային տարբեր ծրագրեր և նախաձեռնություններ, որոնք կարող են հետաքրքրել նաև իտալացի ներդրողներին:
Նշելով, որ Հայաստանում այսօր գրանցված է իտալական կապիտալի մասնակցությամբ 130-ից ավելի ձեռնարկություն՝ գործադիրի ղեկավարը շեշտել է, որ կան համագործակցության լայն հնարավորություններ տնտեսության մի շարք այլ ոլորտներում:
Կառավարության հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, Պաոլո Ջենտիլոնին ևս ընդգծել է առևտրատնտեսական կապերի ընդլայնման անհրաժեշտությունը՝ ավելացնելով, որ ներկայում ընթացքի մեջ են երկկողմ համագործակցությամբ իրականացվող ներդրումային ծրագրեր, այդ թվում՝ ՀՀ-ում ջերմաէլեկտրակայանի կառուցման ծրագիրը և համաձայնել, որ տնտեսության տարբեր ճյուղերում կան փոխգործակցության լավ նախադրյալներ:
Այդ առումով, զրուցակիցները կարևորել են միջկառավարական հանձնաժողովի ստեղծումը և նշել, որ այն կարող է նպաստել գործարար կապերի սերտացմանը, ներդրումային կոնկրետ ծրագրերի քննարկմանն ու իրականացմանը:
Պաոլո Ջենտիլոնին ողջունել է Հայաստանի կառավարության կողմից իրականացվող բարեփոխումները և նշել, որ մեր երկրի ներդրումային գրավչությունը պայմանավորված է նաև Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությամբ:
Հարակից հրապարակումներ`
- Իտալիան դրական դիրքորոշում ունի ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման հարցում
- Նախագահն ընդունել է Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարին
- Իտալիայի ԱԳ նախարար. «Սիրիայի նախագահ Ասադը պատասխանատվություն ունի այս ճգնաժամի մեջ»
- Իտալիան չի ուզում այս տարածաշրջանում պատերազմական գործողություններ լինեն. Պաոլո Ջենտիլոնի
- Հայաստան կայցելի Իտալիայի արտաքին գործերի նախարարը
- «Made in Italy». Իտալական խոհանոցի շաբաթ՝ 100-ից ավելի երկրներում
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան