Հայաստանի հրաձգության հավաքականը հավաք է անցկացնում Գյումրիում
Հայաստանի հրաձգության հավաքականն ուսումնամարզական հավաք է անցկացնում Գյումրիում: Մարզիչները գոհ են տեղի պայմաններից և կարծում են, որ հավաքը կծառայի իր նպատակին: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանը պարզաբանել է, որ ուսումնամարզական հավաքի ժամանակ մարզիկները հատուկ ֆիզիկական և ընդհանուր ֆիզիկական վարծություններ են կատարում, որը բավարարում է իրենց:
Հավաքականի կազմում ուսումնամարզական հավաքին մասնակցում են նաև Գյումրու մարզադպրոցի սաներից երեքը, որոնք ներկայացնում են վազող թիրախ մրցաձևը:
Սեյրան Նիկողոսյանը հուսով է, որ մերօրյա պատանիները, ովքեր արդեն հասցրել են աչքի ընկնել աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում, առաջիկայում ավելի բարձր արդյունքների կհասնեն:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում