Մրցավարին սպանած ֆուտբոլիստը հետախուզման մեջ է
Մեքսիկայի ֆուտբոլի սիրողական լիգայի հանդիպումներից մեկի ժամանակ դեղին քարտից վիրավորված ֆուտբոլիստը բռունցքով հարվածել է մրցավարին, ով էլ տեղում մահացել է:
Ինչպես տեղեկացնում է lenta.ru-ն, ֆուտբոլիստ Ռուբեն Ռիվեր Վասկեսը հետախուզման մեջ է: Սկզբում նշվում էր, որ նա գլխով է հարվածել մրցավարին, սակայն համացանցում է հայտնվել հանդիպման տեսագրությունը:
Այստեղ պարզ երևում է, որ նա բռունցքով է հարվածում մրցավար Վիկտոր Տրեխոյին: Հարվածն այնքան ուժգին էր, որ հետ շպրտված մրցավարն ինքն էլ գլխով հարվածում է մեջքի հետևում կանգնած ֆուտբոլիստին, որից հետո ընկնում է խոտածածկին: Տրեխոն տեղում մահացել է:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում