Նախագահն ընդունել է Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Պաոլո Ջենտիլոնիին: Հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության ու տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
Ողջունելով բարձրաստիճան հյուրին մեր երկրում՝ Հանրապետության Նախագահը գոհունակությամբ է փաստել, որ դարերի խորքից եկող հայ-իտալական հարաբերությունները լի են բարեկամության բազմաթիվ դրսևորումներով, ինչի հիման վրա Հայաստանի անկախացումից հետո՝ անցած 25 տարիներին ձևավորված միջպետական հարաբերությունները վերընթաց զարգացում են ունեցել: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ նախարար Ջենտիլոնիի այցը նոր խթան կհաղորդի Հայաստանի և Իտալիայի քաղաքական երկխոսությանը և կնպաստի տարբեր ոլորտներում առկա համագործակցության առավել խորացմանը: Զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ տնտեսական կապերի խթանմանը վերաբերող հարցերի:
ՀՀ Նախագահը և Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարը մտքեր են փոխանակել տարածաշրջանային խնդիրների ու մարտահրավերների, այդ թվում` ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացի, 2018թ. ԵԱՀԿ-ում Իտալիայի նախագահության առաջնայնությունների վերաբերյալ:
Հարակից հրապարակումներ`
- Իտալիայի ԱԳ նախարար. «Սիրիայի նախագահ Ասադը պատասխանատվություն ունի այս ճգնաժամի մեջ»
- Իտալիան չի ուզում այս տարածաշրջանում պատերազմական գործողություններ լինեն. Պաոլո Ջենտիլոնի
- Հայաստան կայցելի Իտալիայի արտաքին գործերի նախարարը
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան