Իտալիայում երկրաշարժից հետո եկեղեցուց գողացել են 17-րդ դարի կտավ
Իտալիայում հոկտեմբերի վերջին տեղի ունեցած երկրաշարժից հետո եկեղեցուց գողացել են 17-րդ դարի նկար: Այժմ իրավապահները փնտրում են: Այս մասին գրում է Ինտերֆաքսը՝ հղում անելով AP-ին:
Կտավի հեղինակն է ֆրանսիացի գեղանկարիչ Ժան Լոմմը: 1631 թվականին արված նկարը գողացել են Նոտտորիա գյուղի եկեղեցուց: Գողերը մտել են եկեղեցի, չնայած նրան, որ այն քանդվելու վտանգը մեծ է եղել: Նրանք կտավը հանել են շրջանակից և դուրս բերել:
Մինչ այդ, արվեստի գործերը փրկելու համար Իտալիայի իշխանությունները տարբեր եկեղեցիներից անվտանգ տարածք էին տեղափոխել շուրջ 200 աշխատանք, որոնք վնասվել էին երկրաշարժի հետևանքով:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում