ԱՄՆ-ում ավելի քան 43 մլն մարդ օգտվել Է վաղաժամկետ քվեարկելու իրավունքից
Նոյեմբերի 8-ին ԱՄՆ-ում անցկացվում են համընդհանուր ընտրություններ: Ընտրողները պետք Է հայտնեն, թե ում են նախընտրում տեսնել երկրի նախագահի ու փոխնախագահի պաշտոններում, ինչպես նաև վերընտրեն Ներկայացուցիչների պալատի բոլոր 435 անդաﬓերին և Կոնգրեսի 100 սենատորներից 34-ին, 12 նահանգների և երկու տարածքների՝ Պուերտո Ռիկոյի և Աﬔրիկյան Սամոայի նահանգապետներին և 15 խոշոր քաղաքների քաղաքապետերին:
Associated Press-ին հղում անելով «ՏԱՍՍ» գործակալությունը գրում է, որ ԱՄՆ-ի ընտրություններում առնվազն 43,2 մլն մարդ օգտվել Է վաղաժամկետ քվեարկելու իրավունքից օգտվել, ինչը ռեկորդային ցուցանիշ Է:
Վաղաժամկետ քվեարկությանն առավել ﬔծ թվով քաղաքացիներ են մասնակցել Ֆլորիդայի նահանգում՝ շուրջ 6,4 մլն մարդ: Իսկ ընդաﬔնը վաղաժամկետ քվեարկությանը ռեկորդային մասնակցություն Է արձանագրվել 23 նահանգներում և Կոլումբիա հաﬔրկրային շրջանում: Շատերը այդ թվում քվեարկել են նաև էլեկտրոնային փոստով:
«Հետաքրքրությունը վաղաժամկետ քվերակության նկատմամբ շատ նահանգներում աննախադեպ է եղել»,-ասել է Ֆլորիդայի համալսարանի պրոֆեսոր Մայքլ Մաքդոնալդը:
Ինչպես նշում Է АP գործակալությունը, փոստով ուղարկված քվեաթերթիկներից շատերը դեռևս շարունակում են ստացվել առանձին նահանգների ընտրական հանձնաժողոﬖերում: Այդ կապակցությամբ վաղաժամկետ քվեարկման իրավունքից օգտված քաղաքացիների վերջնական թիվը կարող Է հասնել 50 ﬕլիոնի:
Հարակից հրապարակումներ`
- ԱՄՆ ընտրություններում ավելի քան 20 մլն մարդ վաղաժամ քվեարկել է
- Reuters. Հանրապետականների կեսը չի ճանաչելու ընտրությունների արդյունքները Քլինթոնի հաղթանակի դեպքում
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին