ՊԵԿ նախագահ. «Ընտանիքս բիզնես ունի». «Իրատես»
«Իրատես»-ը զրուցել է Պետական եկամուտների կոմիտեի նորանշանակ ղեկավար Վարդան Հարությունյանի հետ:
-Պարոն Հարությունյան, Ձեր առաջին ասուլիսում առանձնակի նշեցիք, որ պայքարելու եք ստվերի դեմ։ Ըստ էության, Դուք հարկային համակարգի առաջին ղեկավարը չեք, որ խոստանում է ստվերի դեմ պայքարել։ Երբ ստանձնեցիք ՊԵԿ-ի ղեկավարի պաշտոնը, կարծում եմ, գիտեիք, թե ովքեր են գործում ստվերում. եթե քաղաքացին գիտե նրանց անունները, Դուք առավել ևս պիտի իմանաք։ Որքա՞ն ժամանակ է Ձեզ հարկավոր դաշտն ուսումնասիրելու և հայտարարելու, թե ովքեր են գործում ստվերում, և ներկայացնելու իրականացվելիք քայլերը։
-Ես կարող եմ պատասխանել միայն իմ փոխարեն և խոսել այն քայլերից, որոնք իրականացնելու եմ։ Հարկային տեսչության յուրաքանչյուր պետ իր տարածքում իրականացնելու է գույքագրում, ստվերի բացահայտմանն ուղղված ուսումնասիրություններ է անելու և այդ աշխատանքները ներկայացնելու է ինձ։ Այդ գործընթացն իրականացնելու համար շատ ժամանակ պետք չէ, ամբողջական աշխատանքների ավարտից հետո հստակ գործողությունների իրականացման միջոցով կպայքարենք ստվերի դեմ։
-Իսկ Դուք բիզնես ունե՞ք։
-Մինչ պաշտոնի ստանձնումը ունեցել եմ։ Հիմա կհարցնեք՝ Ձեր ընտանիքը բիզնես ունի՞, այո, ունի։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա