Հայաստանն ու Ռուսաստանը Կովկասում զինված ուժերի միացյալ խմբավորում են ստեղծում
Ռուսաստանն ու Հայաստանը ծրագրում են Կովկասում ստեղծել կոլեկտիվ անվտանգությանն առնչվող խնդիրներ իրականացնելու համար նախատեսված զինված ուժերի միացյալ խմբավորում: Այս մասին հաղորդում է ռուսական «Ինտերֆաքսը» (Интерфакс):
Համապատասխան որոշման մասին փաստաթուղթը հրապարակվել է երկուշաբթի՝ նոյեմբերի 7-ին իրավական տեղեկատվության վերաբերյալ պաշտոնական կայքում:
«Կողմերը Կովկասի տարածաշրջանում իրենց կոլեկտիվ անվտանգության շահերը պաշտպանելու նպատակով Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի հիման վրա ստեղծում են միացյալ բանակային խմբավորում»,- նշված է երկու կողմերի միջև համաձայնեցված նախագծի բովանդակության մեջ, որը ներկայացվել է Ռուսաստանի նախագահին՝ վավերացնելու համար:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին